r/armenia • u/BzhizhkMard • 4d ago
Literature / Գրականություն ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ - Հ. Թումանյան - 1902
Կես գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից:Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հըսկայական
Լույս է տալիս աշխարհին:Լույս է տալիս երկա՜ր դարեր
Ու վառվում են միշտ անշեջ
Սուրբի մաքուր արցունքները
Յուղի տեղակ նըրա մեջ:Ոչ մարդկային ձեռ կըհասնի
Էն ահավոր բարձունքին,
Եվ ոչ քամին կըհանգցընի՝
Վիշապ-քամին ահագինԵրբ պատում է մութ խավարը
Չընաշխարհիկ մեր երկրին,
Երբ տիրում է ահն ու վախը
Թույլ, կասկածոտ սրտերին,Ով անմեղ է, լիքը սիրով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ հույսերով
Դեպի Հայոց ապագան,Նա կտեսնի էն մշտավառ
Ջահը՝ կախված երկնքից,
Ասես՝ աստծո աչքը պայծառ
Հսկում է ցած երկնքից:1902